Ադրբեջանում շարունակվում է գերի ընկած Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ դատական ֆարսը

Ադրբեջանում շարունակվում է գերի ընկած Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ դատական ֆարսը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանը երկարաձգել է նրա կալանքի ժամկետը: Նրան մեղսագրվում է «ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ գերեվարված ադրբեջանցիների խոշտանգում»:

Փաստացի Ադրբեջանի իշխանությունը կյանք է կոչել բոլոր գերիների դատապարտման պրակտիկան, ովքեր կարող էին առաջին պատերազմի մասնակիցներ լինել: