Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տեղեկացմամբ, պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Հադրութի շրջանում:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից որոնումների ընթացքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1546 է: