Ապրիլի 22-ի դրությամբ՝ արձակուրդում է գտնվում 21 դատավոր, իսկ COVID-19 թեստի դրական արդյունքով պայմանավորված՝ 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում. ԲԴԽ

Ապրիլի 22-ի դրությամբ՝ արձակուրդում է գտնվում 21 դատավոր, իսկ COVID-19 թեստի դրական արդյունքով պայմանավորված՝ 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում, տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը:

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ արձակուրդում կամ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող դատավորների քանակը էական տարբերություն չի կրել»,- նշված է ԲԴԽ հաղորդագրությունում: