Կարևոր ձեռքբերում․ Խորհրդակցությանը Նիկոլ Փաշինյանի կողմից չէին հրավիրվել Ալի Նագիևը և Վիլայաթ Էյվազովը

Մի կարևոր ձեռքբերում․ 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում Արցախյան պատերազմին մասնակցած արժանապատիվ և հայրենասեր սյունեցիներին պատժելու և զանգվածային ձերբակալություններ իրականացնելու նպատակով հրավիրված խորհրդակցությանը Նիկոլ Փաշինյանի կողմից չէին հրավիրվել (կամ հրավիրվել էին, բայց չէին եկել) Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը և Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը։

Հավանաբար, վստահել են իրենց հայ գործընկերների «ուժին» և «կարողություններին», որով նրանք Հայաստանի մի քաղաքից մյուսը կարող են գնալ միայն ռուսական դրոշով մեքենայի ուղեկցությամբ, բայց տեղ հասնելուն պես՝ ամենախիստ ձևով պատժեն հայրենիքի դավաճանից տարբերվող կարծիք ունեցող մարդկանց։

 

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից։