Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն այսօր Քննչական կոմիտե չի հրավիրվել, չի տեղափոխվել. Փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանն անդրադարձել է Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին:

Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է.

«Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն այսօր Քննչական կոմիտե չի հրավիրվել, չի տեղափոխվել։

Իրականությանը չեն համապատասխանում նաև տարածվող լուրերն այն մասին, թե իբր նրա նկատմամբ բռնություն է գործադրվել»։