Գորիսի փոխքաղաքապետին բերման ենթարկելու փաստով նրա պաշտպանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ

Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել՝ նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։

Ըստ նրա՝ այդ մասին իրազեկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Կից ուղարկվել են նաև լուսանկարներ։