Եվրահանձնաժողովը մտադիր է դատի տալ AstraZeneca-ին

Եվրահանձնաժողովը մտադիր է դատական գործընթացներ նախաձեռնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրող AstraZeneca ընկերությանը:

Ըստ Politico-ի՝ պահանջի պատճառը ԵՄ դեղորայքի մատակարարումների ուշացումն է: ԵՀ-ն մտադիր է ընկերությանը պարտավորեցնել տրամադրել պայմանագրում նշված դեղաչափերի քանակը: Բրյուսելը նախատեսում է դատական հայցը ներկայացնել այս շաբաթ:

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ ԵՄ դեղամիջոցների մատակարարման հետ կապված խնդիրները սկսվել են 2021 թվականի հունվարից: AstraZeneca-ն խնդիրը բացատրել է արտադրության ժամանակացույցից հետ մնալու հանգամանքով և հերքել է պատվաստանյութն այլ երկրներ ավելի լավ գնով վաճառելու մասին տեղեկատվությունը: Բրյուսելը մատակարարումների ձգձգումներն անընդունելի է համարել:

AstraZeneca-ն պետք է  պատվաստանյութի 40 մլն դեղաչափ մատակարարեր մինչև մարտի վերջ, ընդ որում, մատակարարումները չեն գերազանցել 11 մլն դեղաչափը: