Սյունեցին ընդամենը թույլ չի տալիս սրան, որ «Սյունիքը Հայաստան է և վերջ» գոռալով իր հայրական տան, հող ու ջրի, օջախի հետ էլ անի այն, ինչ արեց Արցախի հետ

Երբ առայժմ սառած, բայց շարունակվող պատերազմական իրավիճակում երկրիդ ոչ բարով ղեկավարը  անվտանգային ողնաշար համարվող Սյունիքը իր ձեռամբ և թշնամու պատվերով դարձնում է աքիլեսյան գարշապար:

Երբ  բնույթով պրովոկատորը , իր այդպիսի բնույթը դարձնում է քաղաքական գործելաոճ ի շահ երկրիդ թշնամու, որն ունի բացված ախորժակ ավելին քեզանից պոկելու:

Երբ Սյունիքի ղեկավարության մեծ մասը այսօր մեկուսացված է կառավարումից և անվտանգային խնդիրների լուծումից, ինչը իրենց ուսերին էին վերցրել հետպատերազմական ողջ ընթացքում մնալով մենակ թշնամու դեմ հանդիման:

Այլ կերպ որակել մարդուն, քան սյունեցիներն էին երեկ որակում նրան, հնարավոր չէ:

P.S. Բոլորս ենք հիշում «Արցախը Հայաստան է և վերջ» ասելուց հետո Արցախից ինչ մնաց: Սյունեցին ընդամենը թույլ չի տալիս սրան, որ «Սյունիքը Հայաստան է և վերջ» գոռալով իր հայրական տան, հող ու ջրի, օջախի հետ էլ անի այն, ինչ արեց Արցախի հետ:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից