Ինչ նպատակ էր հետապնդում Սյունիքի օպերացիան․ Փաշինյանի մտադրությունները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր Սարգիս Տեր-Եսայանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից, ապօրինի ձերբակալություններից։ Որքանո՞վ էին դրանք իրավաչափ և ի՞նչ նպատակ են հետապնդում այդ ձերբակալությունները։

Ինչո՞ւ վարչապետի աթոռը զավթածը մեկնեց Սյունիք, արդյո՞ք հետին նպատակներ կան՝ հաշվի առնելով նաև Սյունիք ԱՄՆ դեսպանի և ՀՀ նախագահի այցերը, ինչպես նաև Ալիևի գրեթե համաժամանակյա հայտարարությունը Սյունիքը գրավելու և Սյունիքի միջանցքի մասին։

Խոսեցինք նաև Երևանում Գանդիի արձանի տեղադրման անթույլատրելիության մասին, ո՞վ էր Գանդին և ի՞նչ հակահայկական քաղաքականություն է իրականացրել։ Սարգիս Տեր-Եսայանը տեղեկացրեց, որ Գանդիի արձաններ են տեղադրված Թուրքիայում։

Կարտասանի՞ արդյոք ապրիլի 24-ի նախօրեին ԱՄՆ նախագահը Ցեղասպանություն բառը, թե հերթական հուսախաբությունը կլինի։ Ըստ հաղորդման հյուրի՝ քանի դեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում է, քանի դեռ տարածաշրջանում ռուսական գերիշխանությունն է, ԱՄՆ-ը հավատարիմ կմնա տարածաշրջանն ապակայունացնելու, Թուրքիային լայնորեն սատարելու իր դիվանագիտությանը։

Մանրամասները՝ տեսանյութում