Մեղրիի քաղաքապետը Քննչական կոմիտեում է

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը Երևան քաղաքի Քննչական կոմիտեում է։ Այս մասին  տեղեկացրել է Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

Նա միայն հայտնեց՝ այս պահին սպասում են, որ իրենց ուղեկցեն քննիչի մոտ:

Հիշեցնենք, որ փաստաբան Պապոյանը հայտնել էր, որ Զաքարյանի հետ ինքնակամ ներկայացել են ոստիկանություն և գտնվում են Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում այն բանից հետո, երբ տեղեկացել են մամուլում տարածված հրապարակման մասին, թե իրավապահները փնտրում են Զաքարյանին:

Ոստիկանությունում իրենց ասել են, որ Մխիթար Զաքարյանի հետ կապված՝ որևէ գործողություն չի կատարվում: Ավելի ուշ Պապոյանը ևս մեկ ուղիղ հեռարձակմամբ նշեց, որ արդեն վերադառնում են Զաքարյանի բնակության վայր:

Այնուհետև  պարզվեց, որ Զաքարյանին տեղափոխում են Երևան։