Ո՞վ է Ալիևին առաջադրանք տվողը

Բաքվի լպիրշ բռնապետը, երևանյան աշխարհաբարով ասած, այդքան էլ «կինոյի տղան» չէ։ Եթե ուշադիր նայենք սրա վերջին «սպառնալից» հայտարարությանը, ապա նկատելի է մի ուշագրավ հանգամանք:

Դրանում խոսք է գնում «Զանգեզուրի միջանցքի առաջադրանքի (sic!) իրագործման» մասին, մինչդեռ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման շրջանակներում չկա որևէ մեկը, որը կարող է առաջադրանք դնել իր իսկ էյֆորիայից այժմ գրեթե օրգազմ ապրող բռնապետի առջև։

Իսկ ո՞վ է առաջադրանք տվողը։ Ամենայն հավանականությամբ, դա նաև Ադրբեջանում իրական «կինոյի տղա» դառնալուն լրջորեն հավակնող Էրդողանն է։

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։