Ամերիկայի դեսպանը հեռանում է Ռուսաստանից

Ճիշտն ասած, մեր խնդիրներն իրականում մեր աչքերը փակում են համաշխարհային քաղաքականության շատ կարևոր մանրամասների վրա: Հայաստանի քաղաքացիների մեծ մասը ինչ-որ կերպ «հանգիստ» և առանց հույզերի չի հետևում այն ​​ամենին, ինչ տեղի է ունենում մեզնից մի քայլ այն կողմ՝ Իրանում և Իրանի շուրջ: Չնայած Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա ռազմավարական դաշնագրից և Իրանի և Ռուսաստանի միջև նման դաշնագրի ստորագրելու մասին հայտարարությունից հետո, համաշխարհային աշխարհաքաղաքականության ծանրության կենտրոնը հաստատ տեղափոխվում է Իրան: Ես անկաշկանդ հարցնում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին. պատրա՞ստ եք ձեզ զգում, որ վաղը կամ մյուս օրը ձեր «աղոթքը» ԱՄՆ-ի և Եվրոպայի համար կդադարի արդիական լինել:

Շատ-շատերը, շատ երկրներում գրում են այն մասին, որ Վրաստանում և Ուկրաինայում ամերիկացիները և ՆԱՏՕ-ն նոր հակառուսական սադրանքներ են պատրաստում: Մի քանի անգամ մենք նույնպես դիմեցինք այս թեմային՝ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ Մոսկվան, ի տարբերություն Արցախի Հանրապետության դեմ պատերազմի իր արձագանքների, Նովոռոսիայի (Դոնբասի) դեպքում արձագանքեց արագ և բավականին կոշտ: Իսկապես, ինչպես մեր Անդրկովկասը, այնպես էլ Նովոռոսիան պարզապես «պլատֆորմներ» են, որոնց վրա զարգանում է ԱՄՆի և Ռուսաստանի ռազմավարական առճակատումը: Եվ, հետևաբար, այն, ինչ այժմ տեղի է ունենում, կա՛մ խնամքով համակարգված, հանաձայնեցված և փորձարկված «խաղ» է, որում երկու կողմերն էլ «խաղում են» ըստ նախապես պատրաստված ծրագրի, կա՛մ էլ Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև ռազմավարական առճակատման նոր փուլի գերարագ սկիզբ: Համենայնդեպս, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ապրիլի 20-ին Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը անձամբ հայտարարեց, որ ինքը «անսպասելիորեն» մեկնում է Վաշինգտոն՝ խորհրդակցությունների համար, բայց, իբր, «առաջիկա շաբաթներին կվերադառնա Մոսկվա»:

«Ես կարծում եմ, որ ինձ համար կարևոր է Վաշինգտոնի Բայդենի վարչակազմի իմ նոր գործընկերների հետ ուղղակիորեն խոսել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի մասին»,- ՏԱՍՍ-ին ասաց Սալիվանը: «Ես կվերադառնամ Մոսկվա՝ նախագահներ Բայդենի ու Պուտինի հանդիպումից առաջ, առաջիկա շաբաթների ընթացքում»: Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ՝ ինչպես ամերիկյան, այնպես էլ ռուսական, պնդում էին, որ Սալիվանը մտադիր չէր լքել Ռուսաստանը՝ չնայած Մոսկվայի առաջարկություններին: Սալիվանն իբր, այն կարծիքին էր, որ ռուսական կողմը պետք է «ստիպի նրան հեռանալ», եթե ցանկանում է, որ նա լքի Մոսկվան: Բայց կա առնվազն երկու հարց. ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Սալիվանին խորհուրդ էր տվել մեկնել Վաշինգտոն՝ «խորհրդակցությունների համար»: Այնուհետև այս մոտեցումը հաստատվեց Ռուսաստանի ԱԳՆ կողմից: Ի վերջո, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը մարտի 21-ից արդեն գտնվում է Մոսկվայում: Եվ, ինչպես կարող ենք հասկանալ, դեռ չի պատրաստվում մեկնել Վաշինգտոն: Ի վերջո, Միացյալ Նահանգների ճնշման ներքո Լեհաստանի, Բուլղարիայի, Չեխիայի և ԱՄՆ այլ խամաճիկների կողմից իրականացվում են տարբեր «լրտեսական սկանդալներ» և ռուս դիվանագետների արտաքսում: Իրական դիվանագիտական ​​«պատերազմ» է ընթանում: Եվ այս «պատերազմը» սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ապրիլի 15-ին հրամանագիր ստորագրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին, իսկ ՌԴ-ը պատասխան միջոցների դիմեց ապրիլի 16-ին: Մոսկվան նույնն անում է Միացյալ Նահանգների եվրոպական խամաճիկների հետ, ընդ որում՝ ռուսները ամենացավոտը «հարվածել» են Չեխիային…

Երկրորդ հարցը. բայց ո՞վ ասաց Սալիվանին, որ Բայդեն-Պուտին հանդիպումը իրականում տեղի կունենա: Մենք զերծ կմնայինք նման լավատեսությունից: Ամերիկացիները և ՆԱՏՕ-ն ջանասիրաբար ձգտում են, որպեսզի Ռուսաստանը նահանջի և թույլ տա Արևմուտքի ռազմական (!) նավերին անցնել… Ազովի ծով, այսինքն` «իրենց՝ ռուսների տուն»: ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը Ռուսաստանից պահանջում են «դուրս բերել զորքերը Ուկրաինայի հետ սահմաններից»: Չնայած  իրենք են առաջ քաշում իրենց զինվորականներին ու վարձկաններին… Ռուսաստանի հետ սահման՝ իհարկե Ուկրաինայում: Մոսկվայի պատասխանները համարժեք են. և Կասպյան նավատորմի նավերը, և Կասպից ծովային ուժերի հատուկ նշանակության ջոկատները տեղակայվել են Սև ծովում, այդ թվում՝ Ղրիմում: Կասպյան նավատորմի մյուս ռազմանավերը կրակել էին «Կալիբր» թևավոր հրթիռներով, որոնք իրենց հնարավորությունները ապացուցել են Իրաքում և Սիրիայում՝ ընդդեմ ահաբեկիչների: Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ավելի քան 50 ռազմական ինքնաթիռ Ղրիմ են թռել «վերահսկողական ստուգման շրջանակներում»:

Վերջապես, ապրիլի 20-ին սկսվեցին ռազմածովային զորավարժությունները, որոնց մասնակցում էին Սևծովյան նավատորմի ավելի քան 20 նավեր: Կոնկրետ այս օրը նրանք համատեղ գործողություններ են մշակել և անցկացրել ՀՌՕ-ի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ ռազմամիավորման Սու-25 ՍՄ 3 հարձակողական ինքնաթիռի անձնակազմերի հետ: ՀՌՕ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, «Ծովակալ Մակարով» և «Ծովակալ Էսսեն» ֆրեգատներից, «Գրայվորոն» և «Վիշնի Վոլոչեկ» փոքր հրթիռային նավերից բաղկացած նավերի ջոկատ, ինչպես նաև հրթիռային նավակներ (կատերներ), փոքր հակասուզանավեր և խոշոր դեսանտային նավեր, զորավարժություններ անցկացրին՝ պայմանական թշնամու օդային հարձակման միջոցները հետ մղելու համար,  օգտագործելով ակտիվ էլեկտրոնային խցանման և հակաօդային պաշտպանության միջոցների պայմանական կիրառմամբ. «ՀՌՕ-ի գրոհային ինքնաթիռների երեք էսկադրիլիաներ վարժանքներ են անցկացրել մարտական ​​կուրս մտնելու, ջոկատի վրա հրթիռային զենքի պայմանական օգտագործման և ռազմածովային ՀՕՊ համակարգերի պատասխան հարվածից դուրս գալու համար»: Ինչպես նշել են այդ ռազմական գերատեսչությունում, զորավարժությունները տեղի են ունենում «ձմեռային ուսումնական շրջանում նավատորմի ուժերի վերահսկողական ստուգման շրջանակներում»: Բայց կարծես թե՝ ՀՌՕ-ի ուժերը պատրաստվում են ամառային ռազմական գործողությունների՝ իր տարածաշրջանում: Անիմաստ է հարցնել` ո՞ւմ հետ. ընդհանուր առմամբ՝ ՆԱՏՕ-ի հետ:

Տեղեկատվության համար. մեր Անդրկովկասը նաև Ռուսաստանի ՀՌՕ-ի զորքերի հավանական գործողությունների ասպարեզ է…

Սերգեյ Շաքարյանց