Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի բարոյահոգեբանական վիճակը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական և բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցեր։ Կարևորվել է հետպատերազմական շրջանում Արցախի Հանրապետությունում համազգային ճիգերով վերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել համահայկական ծրագրերի ընթացքին ու արդյունքներին»,– գրել է Տեր Վահրամը։