Սամվել Բաբայանը քաղաքական առևտրի մեջ է մտել Փաշինյանի հետ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է:

Երեկ Փաշինյանը գողեգող մեկնել էր Սյունիքի մարզ։ Ամենայն հավանականությամբ գնացել էր ժողովրդի տրամադրությունները շոշափելու: Այլևս պարզ է՝ Սյունիքը թշնամուն հանձնելու նպատակ ունի, ու կա պայմանավորվածություն, դրա մասին են վկայում Ալիևի հոխորտանքները, թե Հայաստանը, Զանգեզուրը եթե չտա՝ ուժով են վերցնելու: Նիկոլը Սյունիք էր գնացել, ինչպես ասացի՝ գողեգող, իսկ սյունեցիները նրա այցի մասին տեղեկացել էին լրատվամիջոցներից: Ու Ագարակում, Մեղրիում նրան դիմավորեցին հայհոյանքներով՝ վանկարկում էին՝ «Նիկոլ, կապիտուլյանտ, «Նիկո՛լ, դու թո՛ւրք ես», «Դու դավաճա՛ն ես»: Ի դեպ, արցախցիներից մեկը, Սյունիքի իրավիճակը նկարագրելով, ինձ հետ զրույցում ասաց, թե երևի մի օր էլ կապիտուլյանտ Նիկոլը էդպես գողեգող կգա Արցախ, որպեսզի տեսնի, թե ինչքա՞ն է մնացել Արցախից, ու ո՞ր հատվածները դեռ չի հասցրել հանձնել իր բարեկիրթ Ալիևին:

Մետաքսե Հակոբյանն այն համոզման է, որ․

  • Նիկոլ Փաշինյանի համար Արցախը կորցրել է իր հետաքրքրությունը։ Նա իրականացրեց իր ծրագիրը։ Նա գիտակցում է, որ Արցախ գալն իր համար վտանգավոր է, քանի որ չկա գեթ մեկ արցախցի, որը նրան աղ ու հացով կդիմավորի։ Հայաստանի վարչապետը սահման դրեց Արցախի ու մայր Հայաստանի միջև։ Չգալով Արցախ՝ նա կատարում է Ալիևի հրահանգը ու լուռ ու մունջ ենթարկվում նրան։
  • Գիտակից արցախցիները 2018-ից ի վեր չեն հավատացել Փաշինյանին, նրան համարելով պրոյեկտ։ Նա պատճառ դարձավ հազարավոր զոհերի, անհետ կորածների ու գերիների։ 2019-ին, երբ նա հայտարարեց, թե Արցախը Հայաստան է ու վերջ, դրանով Փաշինյանը մեսիջ ուղղեց իր գործընկեր Ալիևին՝ կարող ես գալ ու վերցնել Արցախը։
  • Արայիկ Հարությունյանն ի սկզբանե սատարել է Փաշինյանին, ծրագրերը միասին են կատարել։ Ողջ պատերազմի ընթացքում մենք պարզորոշ տեսնում էինք, թե նրանք ինչ կինո են խաղում։ Մի կողմից իրական դաժան պատերազմ էր Արցախում, մյուս կողմից՝ էկրաններից կինո էր ցուցադրվում, որտեղ Արցախի նախագահը սուրճ էր խմում, ժպտում էր, երբ մեր զավակները զոհվում էին։ Շուշին հանձնելիս կինո էր նկարահանում՝ ԱԱԾ տնօրենի հետ Ղազանչեցոց եկեղեցում մոմ էր վառում․․․
  • Արայիկ Հարությունյանը Փաշինյանի հետ միասին խաբեցին ու պարտության տարան մեր երկիրը։ Եվ հիմա Հարությունյանի թիմակիցները ուզում են ներկայացնել, թե նա խաբվել է Նիկոլին։ Բայց դա այդպես չէ, այսօր էլ նրանք համատեղ են աշխատում։ Նրանք նորից համատեղ աշխատում են։ Ու այսօր իրականացվում է եռակողմ համատեղ աշխատանք՝ Փաշինյան-Հարությունյան-Ալիև համագործակցություն կա։ Նրանք նույն քաղաքականությունն են վարում։
  • Արայիկ Հարությունյանը հայտարարում է, թե որևէ խնդիր չկա Կարմիր Շուկայի հետ կապված։ Նա ստում է։
  • Սամվել Բաբայանը լծվել է բանակի վարկաբեկմանը, սլաքներն ուղղել է գեներալների դեմ, մասնավորաբար, Օնիկ Գասպարյանի։ Նա դրանով նախ իրեն, ապա Փաշինյանին է փորձում արդարացնել։ Սամվել Բաբայանը քաղաքական առևտրի մեջ է մտել Փաշինյանի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում