Ստյոպա՛, փետրվարի 26-ի և մարտի 1-ի Նիկոլիդ «ժողովրդական» հանրահավաքները մեկնաբանիր

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ով այս իշխանությունների սպասարկուներից է, գրառում է արել և «լայվերը» դիտելով՝ կասկածի տակ առել սյունեցիների ժողովրդական ընդվզումը, քանի որ, օրինակ՝ Մեղրիում դրանց մասնակցել է նաև Մեղրիի քաղաքապետը…

Նախ, սկսենք նրանից, որ համայնքապետը ժողովրդի կողմից ընտրված է և իրավունք ունի լինելու իր ընտրողի կողքին… Մեղրիի, ինչպես նաև Սյունիքի այլ խոշոր համայնքների բնակիչները բազմիցս են ապացուցել, որ կանգնած են իրենց ընտրված համայնքապետերի կողքին… Եթե այդպես չլիներ, ապա դավաճան Նիկոլը վաղուց էր նրանց հեռացրել պաշտոններից ու իր յուրայիններին նշանակել…

Ստյոպա՛, խոսում ես «ժողովրդական ընդվզումից»…

Մի հատ էլ  որպես «ժողովրդականագետ» անդրադարձի, օրինակ՝ սույն թվականի փետրվարի 26-ի և մարտի 1-ի ազգադավ Նիկոլի կողմից կազմակերպված հանրահավաքներին Հանրապետության հրապարակում և խայտառակ քայլերթին…

Ժողովու՞րդն էր այդ ամենի կազմակերպիչը… Մինչ այդ նախկինների կողմից տեսել էի վարչական ռեսուրսի կիրառում,բայց այն ինչ արեց սույն իշխանությունը մարտի 1-ին հանրահավաքին և երթին գլխաքանակ ապահովելու համար, դեռ ոչ ոք չէր արել…

Զավեշտ է, երբ ժողովրդական ընդվզումից խոսում է մեկը, ում կողմից պաշտպանվող կապիտուլյանտ և թուրքի կողմից նվաստացվող իշխանությունը բազմիցս է ապացուցել, թե ինչ մասշտաբների  կարող է ադրմինիստրատիվ ռեսուրսն օգտագործել՝ սեփական ինքնագովազդն ապահովելու նպատակով…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից