Թրքասեր Գանդիի արձանը չպետք է մնա Երևանում (տեսանյութ)

Այսօր «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնությունն ակցիա էր իրականացնում Երևանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում գտնվող այգում՝ բողոքելով թրքասեր Գանդիի արձանը գիշերով գաղտագողի այգում տեղադրելու համար։ Ի գիտություն բոլորի՝ Հնդկաստանը չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝ դաշնակից և գործընկեր Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու հիմնավորմամբ։ Մինչդեռ Երևանի ավագանին դեռ նախորդ տարի որոշում էր կայացրել ի նշան հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման՝ կանգնեցնել հնդիկ գործչի արձանը, որը, շատերի կարծիքով, հակառակ ազդեցություն կունենա այդ հարաբերությունների վրա։ Ակցիայի ժամանակ նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը բերման ենթարկվեց ՀՀ ոստիկանություն։

Մանրամասները՝ տեսանյութում