Փաշինյանի հեռանալուց հետո քաշքշուկ է սկսվել քաղաքացիների և հատուկջոկատայինների միջև (տեսանյութ)

Սյունիքի մարզի Մեղրի համայնքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին և ճանապարհեցին հայհոյանքներով ու սուլոցներով:

Փաշինյանի հեռանալուց հետո քաշքշուկ սկսվեց քաղաքացիների և հատուկջոկատայինների միջև։ Կադրերում երևում է, թե ինչպես է այդ քաշքշուկի ընթացքում քաղաքացին գրկելով հեռացնում ԱԱԾ հատուկջոկատայինին։

Նշենք, որ երբ Փաշինյանը դուրս եկավ շենքից, հավաքվածները սկսեցին սուլել և բացականչել. «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք», «Սիկտիր եղի, Նիկոլ»: Հնչում էին նաև սեռական բնույթիր հայհոյանքներ: Նիկոլ Փաշինյանն էլ արագ նստեց մեքենան ու հեռացավ:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում