Երևանը պետք է դառնա Սյունիքի պաշտպանության թիկունք. Գեղամ Նազարյան

Մեղրիում նիկոլին դիմավորեցին բողոքի գործողություններով՝ նիկոլ թուրք և նիկոլ դավաճան չընդհատվող վանկարկումներով  Պարտության խորհրդանիշը Մեղրիում քայլում է, տեղաշարժվում է անվտանգության ուժերի օգնությամբ, գողեգող, գողի, ավազակի նման։ Սյունեցիները պայքարում են Հայաստանի ներկայի և ապագայի համար։ և հիմա, եթե Երևանում քաղաքական ուժերը չկազմակերպեն բողոքի հուժկու գործողություններ, ապա դա կնշանակի, որ առաջնորդվում են նիկոլի օրակարգով և նրա խաղի կանոններով։ Եթե Երևանը չդառնա Սյունիքի պաշտպանության թիկունք, եթե քաղաքական ուժերը մարդկանց չհանեն փողոց, նշանակում է նրանց ևս, նիկոլի հետ միաժամանակ ասելու ենք՝ ցտեսություն։ Հայաստանն ընտրատեղամաս չէ, որ նիկոլի հաշվարկով ընտրություններ անցկացվեն։ Հայաստանը մեր հայրենիքն է։

Ի դեպ նիկոլի հետ միաժամանակ Սյունիքում են Արմեն Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը։ Եվ եթե սրան ավելացնենք Ալիևի երեկվա հայտարարությունները Սյունիքի վերաբերյալ, ապա կարող ենք արձանագրել, որ ընդդեմ Հայաստանի գործում է քառյակ դաշինքը՝ յուօրինակ մի թիմ։

Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար