ԵԹԵ ՀԱՅ ԵՍ….

Արսեն Գրիգորյանի այս խոսքերը յուրաքանչյուր հայի սրտի խոսքերն են, բայց այդ խոսքերը նրանց հոգում ճնշել են դավաճաններն ու օտարածինները-

«….Բոլոր խոսքերն այն մասին, թե մեր զավակները պետք է ծառայեն ՀՀ-ում, ինձ համար նվազագույնը տարօրինակ են. ես չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում……Մենք արդեն հրաժարվե՞լ ենք Արցախից: Մի՞թե Արցախը Հայաստան չէ: Իմ որդին հիմա ծառայում է Արցախում: Բոլորովին վերջերս նա եկել էր արձակուրդ և ես իր որոշմամբ ինքս եմ նրան տարել այն զորամաս, որտեղ մինչ օրս էլ ծառայում է: Դա պատիվ է իմ որդու համար՝ պաշտպանել հայրենի հողը: Նա այդ հողի համար արյուն է թափել, վիրավորվել է, ընկեր է կորցրել…..: Ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ հարցը, թե «ինչո՞ւ է քո որդին ծառայում Արցախում»: Իսկ ինչո՞ւ չպետք է ծառայի Արցախում, Արցախը Հայաստանի մաս է, և մեզ համար ոչինչ չի փոխվել: Ուզում եմ հարցնել բոլորին, ովքեր ընդամենը մի քանի ամիս առաջ ծափահարում էին նման բան լսելիս. ի՞նչ է հիմա կատարվում ձեզ հետ…»

#ԻմզինվորիմԱրցախ

Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից