Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով

Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվեց Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ վերադարձման հարցը:

Մոտ մեկ ժամ տևած նիստի ընթացքում եղան 3 տիպի ելույթներ. առաջինը եվրոպացի պատգամավորներն էին, որոնք բարեկամաբար կամ ավելի խիստ տոնով հորդորեցին Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին, որպեսզի «հայ-ադրբեջանական հաշտեցումը կայանա»:

Երկրորդ խմբի ելույթները պատկանում էին Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներին, ովքեր փորձեցին ԵԽԽՎ-ի խորհրդարանականներին հասցնել Ադրբեջանի հակահայկական քաղաքականության ցցուն օրինակները։

Երրորդ խումբն էլ ադրբեջանցի պատվիրակներն էին, ովքեր արտասանեցին 30 տարի շարունակ մշտական դարձած տեքստերը «օկուպացված տարածքների» մասին։

Իսկ արդյունքում ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով։ Բոլորը հեռացան դահլիճից՝ վաղն առավոտյան վերադառնալու պայմանով, որպեսզի քննարկեն մեկ այլ հարց։