Ո՞րն է Հայրենիքի փրկության միակ տարբերակը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Անդրադառնալով իշխանության կողմից բանակի վարկաբեկման գործընթացին՝ Գևորգ Գևորգյանն ասաց, որ այս խայտառակ պատերազմից և կապիտուլյացիայից հետո, նրանք չստեղծեցին հանձնաժողով, որը կքններ պատերազմի ընթացքը, ինչպես արեցին 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո, որովհետև թաքցնելու բան ունեն, իշխանափոխությունից հետո բոլոր դավադիր պայմանավորվածությունները կբացահայտվեն։

Գևորգ Գևորգյանը հավելեց, որ 106 տարի առաջ մենք ցեղասպանություն ապրեցինք, որովհետև չունեինք պետականություն և բանակ, իսկ Նիկոլ Փաշինյանը այսօր տանում է դրան։

Ըստ բանախոսի՝ Հայրենիքի փրկությունը սկսվում է յուրաքանչյուրիցս, «երբ հասկանաս, որ պետք է դուրս գաս արժանապատիվ պայքարի, որովհետև կյանքը պայքար է, Աստծուցդ խնդրելով անկեղծ ուժ ու կամք, կտեսնես ոնց է շղթայական ռեակցիայով սկսում ամբողջը աշխատել, դա վարակիչ է։ Չես կարող դու երկիրդ սիրես, պետությունդ սիրես, ազգդ սիրես, հողդ սիրես, եթե դու Աստծուցդ հեռացել ես։ Աստված սեր է, ունեցիր համառ կամք, կապիկություն մի արա, մի վախեցիր ոչ մեկից, մի ստորացիր, մի վաճառվիր»,- ընդգծեց Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում