Նիկոլը «լեգիտիմացնելու» է Էրդողանի նախաձեռնած՝ Ցեղասպանության փաստերն ուսումնասիրող կոնֆերանսի «եզրակացությունը»…

Ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ՝ Էրդողանը նախաձեռնել է միջազգային գիտաժողով, որն ուսումնասիրելու է 1915թ.-ի Ցեղասպանության փաստերը։

Կասկածից վեր է, որ Էրդողանի կազմակերպած միջոցառումը միտված է լինելու Ցեղասպանության փաստերի ժխտմանը՝ «գիտական» հիմնավորմամբ։

Վերոնշյալ կոնֆերանսի նախաձեռնությունը թշնամու կողմից առավել քան բնական է։

Առավել քան վստահ եմ, որ կոնֆերանսի ավարտից հետո, միջազգային հանրության շողքից անգամ սարսափող նիկոլը՝ իրեն հատուկ հուզական հռետորաբանությամբ կարծիք կհայտնի, որ պատճառ չի տեսնում հերքելու գիտաժողովի արդյունքները։

Ավելին, փաշինյանն ինքն էլ հայտարարել է թուրքերի հետ մերձենալու անհրաժեշտության մասին՝ տնտեսական նոր հնարավորությունների պատճառաբանությամբ։

Հայաստանի տարածքով միջանցքի տրամադրումը թուրքական աշխարհին լրջապես կվտանգի ոչ միայն ՀՀ տնտեսությունը, այլև անվտանգությունն ու ապագայում նաև դեմոգրաֆիկ բալանսը, ինչը պետականության կորստի առաջին նախադրյալն է։

Հ.Գ. Ապագա սերունդներին կրթելիս՝ պատմության դասագրքերում պետք է բացառել՝ «արտաքին գործոնները» որպես պարտության պատճառ ներկայացնելու պրակտիկան՝ ճշմարտացիորեն ներկայացնելով մեր խեղաթյուրված միաբանությունն ու հոգեբանությունը և որ ամենակարևորն է՝ ազգի դավաճաններին։

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից