Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ. ArmLur.am

Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ներկայացնում է, թե 2020 թվականի սեմպետմբերի 27-ին սկսված պատերազմում ինչ իրավիճակ է հայկական կողմում:

ArmLur.am -ի հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը ասաց.

Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և որից հետո իմ ելույթը ամբողջությամբ։

Նշենք, որ Օնիկ Գասպարյանը հայտարարել է. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Արդյունքում, ապրիլի 15-ին ԱԽ-ն ներկայացրեց 30.09.2021 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝ քաղվածք № 2), որոնցում պարոն Գասպարյանը հայտնում է.

«Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել … » հավելելով. « … Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք … », եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»: