ԵԽԽՎ-ում Ռուսաստանը «դեմ» է քվեարկել օրակարգի հակառուսական երկու կետերին

Ապրիլի 19-ին ԵԽԽՎ-ի օրակարգում հայ գերիների վերաբերյալ հարցի ընդգրկելու Ռուսասատնի «դեմ» քվեարկելու մասին հայտարարությունները բացահայտ մանիպուլյատիվ են, եթե չասեմ՝ կեղծ…

Չհասկացողների համար ասեմ, որ օրակարգը ոչ թե բաղկացած է մեկ՝ մեր գերիներին վերաբերող հարցից, այլ մի քանի հարցերից… Ու դրանց մեջ բացահայտ հակառուսական հարցեր կային՝ 1.5.1-ը՝ Ալեքսեյ Նավալնու ձերբակալման և 1.5.6-ը՝ Եվրոպայում խաղաղության դեմ Ռուսաստանի սպառնալիքին վերաբերող կետերը…

Եթե որևէ մեկը Երևանում կամ սփյուռքում նստած մտածում է, որ Մոսկվան իր ազգային և պետական շահերին  դեմ պետք է գնար ու կողմ քվեարկեր այդ օրակարգին, որի մեջ ներառված է եղել նաև մեր գերիների հարցը, ապա տարրական տգետ է կամ էլ կեղծարար…

Հիմա ռուսներն էլ կարող են հայտարարել, որ հայերը ԵԽԽՎ-ում կողմ են քվեարկել իրենց համար անընդունելի օրակարգին, որի մեջ կան երկու հակառուսական կետեր…

Խորհուրդ եմ տալիս սթափ գնահատել իրողությունները և վե՛րջ տալ հակառուսական հիստերիային, որի հիմքերը այս պարագայում բացարձակ չկան և որից մենք օգուտով չենք էլ դուրս գալու…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից