Բելառուսը ԼՂ` Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում գյուղատնտեսական քաղաքներ կկառուցի

Բելառուսը Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գյուղատնտեսական քաղաքներ կկառուցի: Այս մասին տեղեկացնում է ont.by կայքը:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամենաբարձր մակարդակով` նախորդ շաբաթ երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Խոսքը ամբողջ ենթակառուցվածքի վերականգնման մասին է. կհայտնվեն ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ սոցիալական հաստատություններ (դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ): Այժմ քննարկվում են համալիր զարգացման մանրամասները: