Նիկոլ Փաշինյանը Իջևանում շքեղ նշել է խորթ մոր ծննդյան տարեդարձը

Նիկոլ Փաշինյանը Իջևանում շքեղ նշել է խորթ մոր ծննդյան տարեդարձը

Երեկ՝ ապրիլի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայրենի Իջևան քաղաքում մեծ շուքով նշել է խորթ մոր՝ Երջանիկի ծննդյան օրը։ Իջևանցիների վկայությամբ՝ Նիկոլ Փաշինյանի հետ տոնական միջոցառմանը մասնակցել են մեծ թվով պաշտոնյաներ, անվտանգության աշխատողներ։ Քեֆը կայացել է Իջևանի հայտնի ռեստորաններից մեկում։ Նիկոլ Փաշինյանը անձամբ քաղաքի ծաղկի սրահներից մեկից խորթ մոր համար ծաղկեփունջ է գնել։ Իջևանցիները լրագրողիս ասացին, որ հազարավոր զոհերի, վիրավորների, անհետ կորածների, Ադրբեջանում հարյուրավոր գերիների առկայության պայմաններում Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր համեստ կերպով, ոչ թե մեծ քեֆով նշել խորթ մոր տարեդարձը։

Նիկոլ Փաշինյանի մայրը՝ Սվետան ծնվել է 1947թ․ , գլխուղեղի քաղցկեղից մահացել է 1988թ, երբ Նիկոլ Փաշինյանը 13 տարեկան է եղել։ Իջեւանցիները նրան բնութագրում են տեսքով գեղեցիկ եւ բարի կնոջ։ Ուշագրավ է, որ Վովա Փաշինյանի երկրորդ կինը՝ Երջանիկը, ով ծնունդով Ենոքավանից է, Վովա Փաշինյանի բարեկամն է։Նրանից Վովա Փաշինյանը երեխաներ չի ունեցել։

 

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։