Հայ գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ․ Tert.am

Ադրբենջանում պահվող հայ գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ։

Մենք պարբերաբար տեսակցում ենք գերեվարված անձանց, որոնց մասին պաշտոնապես հաստատում ունենք Ադրբեջանի իշխանությունների կողմից և մեր տեսակցությունների շրջանակներում մարդկանց ընձեռում ենք հնարավորություն ընտանիքների հետ կապ պահել։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նա նշեց, որ հնարավորության դեպքում գերեվարվածները կապ են հաստատում ընտանիքի անդամների հետ՝ հեռախոսազանգի, կամ բանավոր հաղորդագրության միջոցով, նայած, թե որ դեպքում ինչպես է ստացվում։

Զառա Ամատունին նշել է, որ գերեվարված անձանց վիճակի մասին մանրամասներ հանրայնորեն չի կարող հաղորդել, սակայն եթե խնդիրներ կան, ապա դրանք քննարկում են միայն նրանց համար պատասխանատու իշխանությունների հետ։