Համոզված եմ, որ բոլոր այդ կուսակցությունների «նվիրյալ,էնտուզիաստ» անդամները, ժամանակին եղել են ՀՀՇ, ՀԺԿ, ՕԵԿ, Ազգային Միաբանություն, ՄԱԿ և այլ կուսակցությունների «նվիրյալներ»․ Իշխանյան

ԴԵՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ընտրություններ» կոչվող միջոցառմանն ընդառաջ, Հայաստանում «հիմնադրվում» են հերթական «փրկիչ» կուսակցություններ։ Նախկին, մոռացված, ինչպես նաև նորաթուխ կուսակցությունները հանդիսավոր կերպով մարզերում բացում են գրասենյակներ և «հերոսաբար» գովազդում, թե տեսե՛ք, տեսե՛ք, որքան համախոհներ ունենք։ Համոզված եմ, որ բոլոր այդ կուսակցությունների մարզային, կառույցներում ընգրկված, «նվիրյալ,էնտուզիաստ» անդամները, ժամանակին եղել են ՀՀՇ, ՀԺԿ, ՕԵԿ, Ազգային Միաբանություն, ՄԱԿ և այլ կուսակցությունների «նվիրյալներ» և դրանց շտաբերի անդամներ։ Նախ, այդ նախընտրական կոչվող շրջանում «մի քանի կոպեկ» փող են աշխատում, նաև՝ մեկ էլ տեսար «հաղթեցինք»․․․ու մարզի հարկային տեսուչի տեղը և խոստացված է և ապահոված՝ «դե ընտանիք ենք պահում»։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։