Կուբայում ավարտվեց Կաստրո եղբայրների 62-ամյա իշխանությունը

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելն ընտրվել է Կուբայի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով Ռաուլ Կաստրոյին:

Այսպիսով Կուբայոմ ավարտվեց Կաստրո եղբայրների երկարատև իշխանությունը, որը սկսվել էր դեռ 1959 թվականից, երբ նրանք իշխանությունը ստանձնեցին հեղափոխությունից հետո: