Մենք ադրբեջանցիների չափ էլ թասիբ չունե՞նք․ 1994 թ․ պատերազմը, որ պարտվեցին, ադրբեջանցին համակերպվե՞ց պարտության հետ (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերով բանակի հրամանատարությանն ու գլխավոր շտաբի տոտալ մեղադրանքին և այն տեսակետին, որ բանակ չենք ունեցել՝ Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ այն դերակատարությունը, որը ստանձնել է Սամվել Բաբայանը, հարիր չէ Արցախյան առաջին պատերազմում իր վաստակին և անցած ճանապարհին՝ առաջին Արցախյան պատերազմում մահացավ հերոս Բաբայանը։

«Այն դերակատարությունը, որ ստանձնել է ինքը և մի շարք այլ մակաբույծներ, որոնք նիկոլի քաղաքական օրգանիզմի հետ այնքան են շաղկապված, որ շատ լավ հասկանում են. եթե իրենց տերը քաղաքական իմաստով մահանա, ապա օրգանիզմի միջի բոլոր որդերն ու մակաբույծները հերթով մահանալու են»,- հավելեց Աշոտյանը։

Նրա խոսքով այս ամենը մի նպատակ ունի՝ ամեն գնով գնալ ընտրությունների և  ընտրություններից առաջ պետք է մաքրեն իրենց վրայից բոլոր մեղքերը, կեղտերը, արյունը, դավաճանության պիտակը։

«Մենք պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք պետություն, թե չէ, թե ուզում ենք վերանալ որպես առանձին ռազմաքաղաքական միավոր քարտեզից։ Նիկոլն այսօր չի կրում նրանով, որ 10% ձայն ունի, նիկոլը կրելու է նրանով, որ մարդկանց մեծամասնությունը կարող է մնալ մինչև վերջ լուռ և մասնակիցը չլինել այս իրականության։ Ինքը ցավը լուռ տանող մարդկանց ձայների շնորհիվ է հաղթելու», — ամփոփեց ՀՀԿ փոխնախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում