Վաղը՝ ապրիլի 20-ին, Թուրքիայի նախագահի աշխատակազմը կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով․ Վարուժան Գեղամյան

Վաղը՝ ապրիլի 20-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով, որի ժամանակ կներկայացվեն թուրքական ժխտողականության հերթական թեզերը՝ ամեն ինչում մեղադրելով հայերին (կից այդ գիտաժողովի պաստառն է)։

Իմիջիայլոց, գիտաժողովի բացումն անելու է նախագահի գլխավոր խորհրդական Ֆ. Ալթունը։

Այս նորությամբ կիսվում եմ արձանագրելու համար այն տխուր փաստը, որ Հայաստանի իշխանությունները այս տարի ապրիլի 24-ին ընդառաջ ոչ մի պատշաճ գիտական ու միջազգային ծավալների միջոցառում չեն կազմակերպել Հայոց ցեղասպանության թեմայով։

Ու քանի որ դա չի անում Հայաստանի դե ֆակտո իշխանությունը, ապա ես ու իմ ընկերները որոշել ենք այդ բացը մասամբ լրացնել մեր ուժերով։ Ապրիլի 23-ին կազմակերպել ենք «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» գիտակիրառական խորհրդաժողովը՝

https://www.facebook.com/events/1243765816052502։

Տարածե՛ք և համեցե՛ք քննարկելու մեր պետությանը սպառնացող ռիսկերը։

 

Վարուժան Գեղամյան