Կյանքից հեռացել է Վաչագան Վահրադյանը (տեսանյութ)

Մեծ ափսոսանքով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է մաթեմատիկոս, գիտնական, ազգային արժեքների պահպանման առաջամարտիկ Վաչագան Վահրադյանը: Նա արհեստական բանականության լավագույն մասնագետ էր, տաղանդավոր գիտնականի 5-րդ, 6-րդ սերնդի զինատեսակների մշակումները այդպես էլ մնացին միայն մշակումներ՝ ֆինանսավորման բացակայության պատճառով…

LIVEnews.am-ի խմբագրակազմը ցավակցում է գիտնականի հարազատներին, ընկերներին. բոլոր նրանց, ում համար ցավ է տաղանդաշատ գիտնականի կորուստը: Ինչպես տեղեկացանք նրա ընկերոջից՝ արևելագետ, պատմաբան Զոհրաբ Մուղդուսյանից, Վահրադյանը մահացել է կորոնավիրուսից այս գիշեր: Գիտնականը ավելի քան տասն օր պայքարում էր դավադիր վարակի դեմ։

LIVEnews.am-ը դեկտեմբերի 25-ին հյուրընկալել էր Վաչագան Վահրադյանին և Զոհրաբ Մուղդուսյանին՝ Թագուհի Ասլանյանի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի տաղավարում։ Հարցազրույցի ընթացքում գիտնականը պատմում է իր ծրագրերի, ռազմարդյունաբերության ոլորտում իր մշակած կարևոր նախագծերի ու արհեստական բանականությամբ ղեկավարվող զինատեսակների մասին։ Մեկ անգամ ևս ներկայացնում ենք գիտնականի հետ մեր զրույցը: