Ջրականի շրջանում շարունակվում են զոհված զինծառայողների աճյունների որոնումները

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 19-ին շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ որոնումներն իրականացվում են փրկարարական մեկ ջոկատով:

Ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն։