Թուրքիան հավանություն է տվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությանը

Թուրքիան թույլատրել է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութ արտադրությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս մասին հայտնել է Կորոնավիրուսի հարցերով Թուրքիայի հանրապետության գիտական խորհրդի անդամ Աֆշին Էմրե Քայիպմազը․ «Թուրքիայում թունաբանական հետազոտություններ են անցկացվել և «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի արտադրության թույլտվություն ենք ստացել: Թուրքիայում ռուսական պատվաստանյութի արժեքը կկազմի մոտ 10 դոլար»։

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ:

Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել է «Սպուտնիկանվանումը: Այն լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար:

Պատվաստանյութն այժմ հաստատված է 60 երկրում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է 3 միլիարդ։ Դրա արդյունավետությունը, ըստ The Lancet հայտնի բժշկական ամսագրի հաստատած տվյալների, 91,6 տոկոս է։