Զոհված զինծառայողի հարազատը թույլ չի տվել, որ Նիկոլ Փաշինյանը մոտենա իր եղբոր գերեզմանին (տեսանյութ)

Վայոց Ձոր մարզ այսօր` ապրիլի 17-ին, Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի ժամանակ  Գետափ համայնքի գերեզմանատանը, ուր Փաշինյանը այցելել էր ծաղիկներ դնելու արցախյան վերջին պատերզամում զոհվածների շիրիմներին, միջադեպ տեղի ունեցավ:

Քաղաքացին  Փաշինյանին թույլ չի տվել մոտենալ իր հարազատի շիրիմին:

«Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք, սա իմ եղբոր գերեզմանն է, ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս»,-ասաց նա Փաշինյանին:

Գերեզմանոցից դուրս գալիս Փաշինանը նորից կանգնեց շիրիմի մոտ,  փորձեց խոսել այդ քաղաքացու հետ, որը սակայն Փաշինյանին ասաց. «Ձեր իշխանությունից ոչ ոք ինձ չի օգնել եղբորս դիակը գտնելու հարցում, ընդհակառակը խանգարել են»:

Փաշինյանը տեղեկացավ, որ զոհվածը քաղաքացու քրոջ ամուսինն է, անուհետև ասաց «լավ եղեք» և հեռացավ: