Պատերազմից հետո այդ «հրամանատարները» ավելի բարձր պաշտոնների են նշանակվել․ Վարագյան

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս ողբերգական պատերազմում մենք հիմնականում կորցրեցինք այն գնդերն ու զորամասերը, որոնց հրամանատարները պատերազմի առաջին օրերին անհասկանալի գործողություններ էին անում: Պատերազմի կեսերին այդ զորամասերի հրամանատարներ նշանակվեցին նույն գնդերի շտաբի պետերը, ովքեր՝ զոհվեցին: Պատերազմից հետո այդ «հրամանատարները» ավելի բարձր պաշտոնների են նշանակվել»: