Կայացել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան

Ապրիլի 16-ին կայացավ Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան՝ առաջնադիտումը: Պրեմիերայի օրվա սենանսների գրեթե բոլոր տոմսերը վաճառվել էին: Ցուցադրությունից առաջ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը խոստովանեց՝ պատրաստ է ամեն տեսակ արձագանքի՝ նույնիսկ «սվիններով» քննադատության. «Սա իմ զգացածն է, իմ հասկացածն է, իմ վերլուծածն է, իմ ստեղծած, իմ գրած և իմ նկարահանած ֆիլմն է»:

«Իշխանություն»-ը սիրո և դավաճանության, անձնազոհության, հույսի և հավատի մասին է:

«Իշխանություն» ֆիլմում խտացել են Հայաստանի վերջին 3 տարվա ամենաթեժ իրադարձությունները, որոնց փոխկապակցել է երիտասարդ աղջկա սիրո պատմությունը բոլոր դրսևորումներով՝ սիրած աշխատանք, սիրելի տղամարդ, սիրելի ընտանիք, սեր ու սկզբունքայնություն սեփական անձի հանդեպ:

«Իշխանություն»-ն արդեն ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում, Կապանում, Քաջարանում, իսկ հաջորդ շաբաթվանից նաև Գյումրիում: