Ծառայության ընթացքում զոհված զինծառայողների և փրկարարական ծառայողների գերեզմանների հետ կապված ծախսերը կհատուցվեն՝ անկախ հուղարկավորության վայրից

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության առաջարկով կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների և փրկարարական ծառայողների գերեզմանների հետ կապված ծախսերը կհատուցվեն՝ անկախ հուղարկավորության վայրից:

Նախկինում եղբայրական գերեզմանոցում հուղարկավորված լինելու դեպքում սույն ծրագրի շրջանակներում հատուցում չէր տրամադրվում:

Փոխհատուցման չափը կազմում է 1 400 հազար դրամ՝ նույն ընթացակարգով: