Բոլոր սցենարները հաշվի ենք առել. Փաշինյան

Չենք կարող ասել, որ Հայաստանում այսօր կա արդարադատություն և արդարություն, Վայոց ձորի Ռինդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Փաշինյանը՝ մյուս կողմից ընդգծելով, որ Հայաստանում այսօր համակարգված կոռուպցիա չկա:

«Առաջիկայում լինելու են խորհրդարանական ընտրություններ, ում չենք կարողացել դատել մենք, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել: Մեզ էլ կարող եք դատել, մյուսներին էլ կարող եք դատել, համոզված եմ՝ հայ ժողովուրդը արդար կդատի», – նշեց Փաշինյանը:

Նա նաև հայտնեց, որ եթե որոշ ուժեր փորձեն իշխանափոխություն իրականացնել, խորհրդարանական մեծամասնությունն իրեն նորից վարչապետ կընտրի. «Մենք բոլոր սցենարները հաշվի ենք առել»: