«Ազգ, բանակ, հայրենիք» կուսակցությունը նախագահ ընտրեց

Այսօր կայացավ «Ազգ, բանակ, հայրենիք»  կուսակցության համագումարը։

Կուսակցությունը նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանին ընտրեց նախագահ։

«Կուսակցությունը իրավիճակի թելադրանքով ստեղծված կուսակցություն չէ։ Բացառապես ազգին ու պետությանը ծառայող կուսակցություն է», – ասաց կուսակցության նորընտիր ղեկավարը՝ հավելելով, որ դասական կուսակցություններին բնորոշ գործելաոճ չեն ընտրելու։