Ֆրանսիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո թրոմբոզի պատճառով 8 մարդ է մահացել

Ֆրանսիայում AstraZeneca պատվաստանյութով պատվաստումից հետո թրոմբոզի պատճառով 8 մարդ է մահացել: Այս մասին, Известия-ի հաղորդմամբ, հայտնում են Դեղերի անվտանգության ազգային գործակալությունից:

Նշվում է, որ ապրիլի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է թրոմբոզի ինը նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային վարակի դեմ քաղաքացիներին պատվաստելու արշավի մեկնարկից ի վեր, հանրապետությունում արձանագրվել է թրոմբոզի 23 դեպք, որոնցից ութը մահացու են եղել:

Ավելի վաղ ՝ ապրիլի 15-ին, հայտնի դարձավ, որ Դանիան դարձել է եվրոպական առաջին պետությունը, որն արգելել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը բնակչության բոլոր խմբերի համար: