«Իշխանություն» ֆիլմից հետո բոլորին պատասխանում եմ այս գրառումով. Նարեկ Մալյան

2018 թվականի պաշտոնի կամ շահի ակնկալիքով ճամբարափոխ եղած նախկին մտերիմներիցս հաճախ եմ որպես արդարացում լսում «քաղաքականության պատճառով մեր հարաբերությունները փչացան» ապուշ միտքը:

«Իշխանություն» ֆիլմից հետո բոլորին պատասխանում եմ այս գրառումով.

Ոչ, անողնաշար շահամոլ ապուշներ, քաղաքականությունը այստեղ որևէ կապ չունի: Սա տեսակի կռիվ է: Սա հայի ու թուրքի կռիվ է: Սա փողով ծախվող սորոսականի ու էս հողին ամուր կպած մարդու կռիվ է: Դուք ընտրեցիք շահի և պաշտոնի ակնկալիքը, բայց փոխարենը ստացաք պատերազմ ու ջահել երեխեքի մարմիններ, որոնցից յուրաքանչյուրի համար կրում եք անձնապես պատասխանատվություն:

Հ.Գ. Ֆիլմը ծանր էր դիտելը, մանավանդ որոշ դրվագներ իրական կյանքում եմ տեսել և ապրել՝ օրինակ շտապօգնության մեքենաների շարասյունը դեպի Արցախ…

Մհեր Մկրտչյանին չեմ ներելու ինձ էդ ամեն ինչը վերապրեցնելու համար:

 

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից։