«Իմ քայլի» նախաձեռնած «Մենք բոլորս Հովիկ Աղազարյան ենք» ֆլեշմոբը, ապուշությունների և անհեթեթությունների շքերթը, երեք զուգահեռ նպատակ ունի․ Քաղաքագետ

Ազգային Ժողովում Իմ քայլի նախաձեռնած «Մենք բոլորս Հովիկ Աղազարյան ենք» ֆլեշմոբը, ապուշությունների և անհեթեթությունների շքերթը, երեք զուգահեռ նպատակ ունի։

Մի կողմից պատգամավորները փորձում են սքողել երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի արտահայտած հիմարությունները, ցույց տալ, որ այդպիսի մտքերը ոչ միայն դուրս չեն տրամաբանությունից, այլև «ժողովրդական» կոլեկտիվ մտքի արտահայտություն են։ Մյուս կողմից՝ սրանք հանրային երդումներ են առ Նիկոլ. «Շեֆ ջան, մեզ էլ վերցրու նոր ԱԺ, ինչ ապուշություն պետք լինի, կասենք»։ Եվ, ի վերջո, սրանով ընտրություններից առաջ ևս մեկ հուժկու դիվերսիա է ջարդելու տրամաբանության օրենքները, քաղաքացիներին զրկել ուղենիշներից, վարել նրանց ուղեղների ակոսները և պարարտ հող նախապատրաստել ստի և թանձրամտության նոր մեծ դոզաների համար, որոնք ներակրկելու նախընտրական շրջանում։

 

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից։