Ժամանակն է, որ ՀՀ ԱԳՆ-ը սկսի շատ լուրջ զբաղվել «սև ցուցակով. պատգամավոր

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեյթու Բրայզան այցելել է Բաքվի «ռազմավարի պուրակ»: Խորհրդարանում այդ թեմային անդրադարձավ իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ Բրայզայի թրքամետ դիրքորոշումների արդյունքները քաղել ենք:

Պատգամավորը նկատեց, որ պետք է զբաղվել «սև ցուցակով». «Ժամանակն է, որ ՀՀ ԱԳՆ-ն սկսի շատ լուրջ զբաղվել «սև ցուցակով»: Ժամանակին շատ հանդուրժողական ենք եղել տարբեր մարդկանց նկատմամբ, բայց նրանք պետք է իմանան, որ նմանատիպ քայլերի դեպքում իրենք Հայաստան ոտք դնելու իրավունք չեն ունենալու»:

Հովհաննիսյանի խոսքով՝ Բրայզայի պահվածի վերաբերյալ ԱՄՆ-ը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի:

Նշենք, որ Ադրբեջանում օրերս կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին զարգացում ու համագործակցություն հետկոնֆիլիկտային փուլում» կոնֆերանսի մասնակիցներն այցելել են Բաքվի «ավարների պուրակ»։ Այցելուների մեջ են եղել ԵԱՀԿ Միսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան, վրացի լրագրող, Վրաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Գեորգի Գվիմրաձեն, ուկրաինացի փորձագետ «Կիև-Մոգիլայի ակադեմիա» ազգային համալսարանի պրոֆեսոր Տարաս Կուզոն, ռումինացի արտաքին քաղաքական վերլուծաբան ու նախագահի նախկին խորհրդական Իուլիան Չիֆուն, իտալացի հետազոտող Կառլո Ֆրապպին և այլն: