Շատ հարգելի ընկերնե՜ր, խնդրում եմ հնարավորինս քիչ լուսաբանել իրենցքայլական աղբանոցը

Շատ հարգելի ընկերնե՜ր, խնդրում եմ հնարավորինս քիչ լուսաբանել իրենցքայլական աղբանոցը` նրանք հիմա ձեզ կամ ժողովրդին չեն դիմում, նրանք ստրկատիրոջ մոտ ցուցակում առավել բարձր ստրուկի տեղի համար են պայքարում: Ընդամենը: լենաներ, նազիկներ, ազիկներ ուսապարկեր կամ պարկիկներ և այլն:

Իսկ եթե ամեն դեպքում որոշեք լուսաբանել, ապա երկու պարզ հարց տվեք`

  1. 2020 թվականի հուլիսին` Տավուշում, ո՞ր բանակն էր, հաղթակա՞ն, թե պարտված, ձեր բարեփոխա՞ծ, թե նախկինների, այդ ժամանակ հասցրել էիք բարեփոխե՞լ թե՝ ոչ:
  2. Եթե մի պահ պատկերացնենք, որ ինչպես դուք եք պնդում, ամեն դեպքում չէիք հասցրել «բարեփոխել» բանակը, այդ մասին ե՞րբ իմացաք: Պատերազմից առա՞ջ, հուլիսի՞ն, պատերազմից հետո՞: Եթե գիտեիք այդ մասին, ապա ինչո՞ւ էր ձեր տիրակալը մի ողջ սերունդ ուղարկում պատերազմ: Գիտեիք, որ չեք հասցրել, բանակը նորմալ վիճակում չի ու մարդկանց խաբո՞ւմ էիք: Խաբում էիք, որ մարդիկ մահանա՞ն: Խաբում էիք, որ սերունդը ոչնչանա, իսկ Ալիևը գոհ լինի՞: Խաբում էիք սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 4-ին, հոկտեմբերի 20-ին, նոյեմբերի 9-ին: Միշտ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ պատերազմի սկզբում չասեցիք. «բա գիտե՞ք՝ մենք չենք հասցրել բարեփոխել, ամեն ինչ վատ է, ուստի պետք է ընդունել ցավոտ որոշումներ», 7000 երեխու գլուխն էր ցավո՞ւմ: Դուք հիմա ինչ ուզում եք բարբաջեք, զառանցեք ամբիոնից, սա սարսափելի բեռ է ու սրա տակ չմնալ հնարավոր չէ:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից