Թուրքական խայծը՝ Զելինսկու քաղաքական վախճանի սկիզբ…

Ճիշտ արցախյան պատերազմի մեկնարկի ոճով, Ուկրաինայում ամերիկյան և բրիտանական դեսպանատները տարածել են հաղորդագրություն՝ հորդորելով իրենց քաղաքացիներին զերծ մնալ Ղրիմ և Դոմբաս այցելելուց։

Թուրքական արտադրության սպառազինություն ձեռք բերելուց հետո, ուկրաինական կողմը պաշտոնապես հայտարարեց Ղրիմի և Դոնբասի՝ Ուկրաինայի կազմ վերադարձնելու անհրաժեշտության մասին, ինչին հաղորդեց Էրդողանի՝ Ղրիմը ՌԴ-ի տարածքային ամբողջականության մաս չճանաչելու վերաբերյալ հայտարարությունը։

Արևմուտքը նույնպես անմասն չի մնում այս պրոցեսից՝ Ղրիմը ՌԴ-ի մաս չճանաչելով։

Վերջին շաբաթների ընթացքում թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմերը մեծ քանակությամբ զորք և զրահատեխնիկա են կուտակել «վիճելի տարածքների» մերձակայքում։

Հավանական ռազմական գործողությունների մեկնարկը սկիզբ կդնի Զելինսկու քաղաքական վախճանին, քանզի Արևմուտքի աչքերում Ուկրաինան ևս բացառապես հակառուսական գործիք է դիտարկվում։

Ռազմական գործողությունների ամենավճռական պահին Զելինսկին միայնակ է մնալու՝ բռնելով «Սահակաշվիլու ճանապարհը»։

Հ.Գ. Դոնբասյան ռազմական գործողությունների արդյունքն անխուսափելիորեն անդրադառնալու է նաև ռուս-թուրքական ուժերի հարաբերակցությանը արցախյան տարածաշրջանում, ուստի հայկական կողմը պարտավոր է հայտնել՝ հայ-ռուսական շահերից բխող տրամաբանական դիրքորոշում հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից