Պե՞տք է մարդասպան Նիկոլի հետ գնալ ընտրությունների, երբ ինքն է լինելու դիրիժորը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հեղինակը  միջազգանագետ Աննա Աբրահամյանն է։

Աննախադեպ իրավիճակ է Հայաստանում։ Վարչապետի պաշտոնն զբաղեցնող կապիտուլյանտը շարունակում է ստել, ճշմարտությունը նենգափոխել, բարոյազրկել ամեն ինչ։ Բոլորին բոլորի դեմ է հանել: Նա Հայաստանը վերածել է կեղծիքների, մանիպուլյացիաների մի  խառնարանի:

Մեկ օր առաջ Ալիևն էր ծաղրում հայ զինվորին՝ շրջելով Բաքվում բացված «պուրակում», որտեղ հայ զինվորների մոմե արձաններն էին՝ վախվորած աչքերով․․․Մեկ օր անց Նիկոլը ծաղրեց հայկական բանակի գեներալներին՝ նրանց վախկոտ անվանելով։

Ոչ պակաս սարսափեցնող է այս խորհրդարանի պատկերը. Հայաստանը երբեք չի ունեցել այսպիսի օրենսդիր մարմին, որտեղ կարող են  հոտընկայս ծափահարել  հայրենիքը թշնամուն  հանձնածին,  5000-ից ավելի զոհեր տվածին, ձախողված քաղաքական գործչին։ 76 «իմքայլական» ուսապարկերը ծափահարեցին դավաճանին․ հավատացեք, նրանք դավաճանից ավելի վտանգավոր էակներ են։

Մանրամասները՝ տեսանյութում