Նիկո՛լ, տղամարդ ես, հել ասա՝ այսօրվանից ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին, կարա՞ս. չես կարա, քուանշ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Անդրադարձ է կատարվել.

1․Ապրիլի 14-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի «ապագայի» տեսլականի ելույթին և «իմքայլական» պատգամավորների հոտնկայս ծափահարություններին

2․2020 թ․ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանի կողմից հայտարարաված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որին անդրադառնալիս Գևորգ Պետրոսյանը վստահեցրեց, որ լավ ճանաչելով Փաշինյանին, կարող էասել, որ  ընտրություններ չեն լինելու, կարող է՝ սա էլ մի տրյուկ է։

3․Փաշինյանի՝ ԱԺ-ում Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 27 կազմակերպելու և թուրքական շպիոն լինելու մեջ կասկածի մասին

4․Փաշինյանի՝ Ալիևին բանաստեղծություն ձոնելու մասին

5․Առաջիկա ընտրություններում Գևորգ Պետրոսյանի մասնակցությանը և Ռոբերտ Քոչարյանին սատարելուն

6․Փաշինյանի գռեհիկ արտահայտությանը անմահացած զինվորների մասին՝ 4000 պլյուս-մինուս արտահայտությանը, որի մասին խոսելիս Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ նա զինվորի, հայրենիքի պաշտպանի մասին է խոսում, ոչ թե՝ մատիտ կամ գրիչ է հաշվում։

«Ցուկերբերգը ինչո՞ւ չի պարգևատրում Նիկոլին, Նիկոլը չլիներ՝ ով էր իմանալու «Ֆեյսբուքի» տեղը»,-քամահրանքով ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում