Կյանքից հեռացել է ՀՀ ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանը

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 65 տարեկան հասակում սրտի կաթվածից կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ԱԱԾ  Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Վազգենի Հարությունյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը՝ 18:00-ին, Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Նորք-Մարաշ):

Հուղարկավորությունը՝ նույն վայրից, ապրիլի 17-ին, ժամը՝ 11:00-ին:

Հարությունյանների ընտանիք