Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը դիմել է Կանադայի ԱԳ նախարարին

Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը դիմել է Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոյին՝ հայցելով Կանադայի աջակցությունը.

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ամբողջական ներգրավվածությանն ու այդ ձևաչափով բանակցությունների վերսկսման,
  • Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի ապահովման,
  • Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում։

Այս մասին տեղեկացրել է Կանադայում ՀՀ դեսպանությունը: